NASA-ն կուսումնասիրի երկնքում հայտնված անհայտ օբյեկտները դրանց ծագումը պարզելու համար

Անհայտ երևույթ Մոսկվայի երկնքում. Արխիվային լուսանկար
Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչությունը տվյալներ ունի Երկրի մթնոլորտում ինչ-որ օբյեկտների դիտարկման դեպքերի մասին և չի կարող բացատրել այդ օբյեկտների ծագումն ու էությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. NASA-ն կուսումնասիրի «անհայտ թռչող ֆենոմենների» մասին տվյալները, որ պատասխանի դրանց ծագման մասին հարցին։ Տեղեկությունը հայտնել է NASA-ի ղեկավարի տեղակալ Թոմաս Զուրբուխենը:
NASA-ն հայտնել է, որ գերատեսչության մասնագետների խումբը կուսումնասիրի անհայտ թռչող օբյեկտների ֆենոմենը: Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչությունը տվյալներ ունի Երկրի մթնոլորտում ինչ-որ օբյեկտների դիտարկման դեպքերի մասին, որոնց ծագումն ու բնույթը չի կարող բացատրել:
«Երբեք մի թերագնահատեք բնության հնարավորությունները», - ասել է Զուրբուխենը: Գերատեսչությունում ընդգծել են, որ այսօրվա դրությամբ «չկան վկայություններ այն մասին, որ անհայտ թռչող ֆենոմենները ոչ երկրային ծագում ունեն»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք NASA-ն լիովին բացառում է հնարավորությունը, որ անհայտ երևույթները ոչ երկրային քաղաքակրթության օրինակներ են` NASA-ի ներկայացուցիչն ասել է` չգիտեմ:
NASA-ի ուսումնասիրած տվյալները գաղտնի են այն պատճառով, որ այդ թեման, ինչպես հայտնել են գերատեսչությունից, հետաքրքրություն է ներկայացնում ազգային ու մթնոլորտի անվտանգության համար: «Իմանալը, թե այդ երևույթներից որոնք են բնական բնույթ կրում, կարևորագույն քայլ է այդ ֆենոմենների նվազեցման հնարավորությունները հասկանալու համար, նաև թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտնել է NASA-ն:
Մայիսին Պենտագոնը Կոնգրեսի անդամներին ներկայացրել էր «անհայտ թռչող ֆենոմենների» տեսագրությունները։ Պենտագոնը խոստացել է, որ նման օբյեկտների մասին դիմումատուներն այլևս ծաղրի չեն ենթարկվի։
Ավելի քան 50 տարի առաջ ԱՄՆ-ի կառավարությունն ավարտել էր երկնքում չնույնականացված անոմալիաների ուսումնասիրման նախագիծը՝ առաջարկելով քննարկման առարկան անվանել անհայտ թռչող ֆենոմեններ:
ՆԱՍԱ-ում դժգոհել են հակառուսական պատժամիջոցների առաջացրած բարդություններից