Լավրովից առաջ ԱԳՆ է գնացել Հայաստանում ԱՄՆ դեսպանը. Խամոյանը տեսանյութ է հրապարակել

Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում ցույց է տվել, թե ինչպես է ԱՄՆ դեսպանն ԱԳՆ մտնում։
Sputnik
ՀՀ արտգործնախարարություն է այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ քիչ հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱԳՆ–ում հանդիպում է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Այդ հանդիպումից առաջ Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է ԱՄՆ դեսպանն ԱԳՆ մտնում։
«ԱԳՆ Լավրովի այցից քիչ առաջ շենք մտավ ԱՄՆ դեսպանը»,–գրել է պատգամավորը։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում է եռօրյա այցով։
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։
Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում է. ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»