ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ, հայտնում է ՊԵԿ–ը։
Բադասյանը բարձր է գնահատել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչի ջանքերն ու եռանդը։
Ռուստամ Բադասյանը ՊԵԿ-ի հետ երկար տարիների համագործակցության, մաքսային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:
Գարմոննիկովն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: