ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Անկարայում սողանքների պատճառով փլվել է 4-հարկանի բնակելի շենքի հենապատը, հայտնում է NTV–ն։
Նշվում է, որ փլուզումը տեղի է ունեցել հորդառատ անձրևներից հետո։ շենքի բնակիչները տարհանվել են։
Փլատակների տակ երեք մեքենա է մնացել։ Տեղի իշխանությունները հետաքննություն են իրականացնում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի մայրաքաղաքում հորդառատ անձրևների հետևանքով փողոցներ են հեղեղվել։