ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում է. ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»

Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանում կգտնվի 3 օր։
Sputnik
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան։ Րոպեներ առաջ նրան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։
Նշենք, որ հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկյայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում Հայաստանի ղեկավարության հետ մանրամասն կխոսի ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի առաջնորդների` 2022 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։
Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։ Մասնակիցները կամփոփեն կառույցի շրջանակում բազմակողմանի համագործակցության արդյունքները, կքննարկեն հետագա փոխգործակցության հեռանկարներ։