Մեծամորի ԱԷԿ–ում երկաթե խողովակը մոտ 7 մետր բարձրությունից ընկել է աշխատակիցներից մեկի վրա

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում` Հայաստանի ԱԷԿ–ում, աշխատակիցներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 11։00-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 59-ամյա Վարշամ Մ-ն է։ Նա ժամը 10։40-ի սահմաններում Հայաստանի ատոմային էլեկտրակայանում հովացման աշտարակի վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ մոտ 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ»,–գրում է կայքը։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Դժբախտ պատահար Երևանում. տեխսպասարկման կետում ավտոմեքենան ընկել է 36–ամյա աշխատակցի վրա