Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Արամ Սիմոնյանը Sputnik Արմենիայում
ԵՊՀ նախկին ռեկտորի մահվան պատճառ են դարձել մի շարք հիվանդությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսօր 67 տարեկանում մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Օրագիր.նյուզի» գլխավոր խմբագիր, ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
Արամ Սիմոնյանի մահվան պատճառը մի շարք հիվանդություններն են։
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955թ-ին, Գորիսում։ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս։ 2009 թվականին նա պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
2006-19 թթ Արամ Սիմոնյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։ Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։
Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, երկու դուստր ունի։