Կապառոսի սաները վերջին մարզումն են անցկացրել Շոտլանդիայում ֆուտբոլային «մարտից» առաջ

Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ հանդիպումը Շոտլանդիայի և Հայաստանի միջև կկայանա այսօր Գլազգոյի «Հեմփդեն պարկ» մարզադաշտում։
Sputnik
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի Շոտլանդիա-Հայաստան խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել։ Տեսանյութը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Խոակին Կապառոսի թիմը Ազգերի լիգայի ընտրական փուլի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակ էր տարել Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։ Խաղը կայացել էր Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Իռլանդիայի հետ խաղում հաղթանակ տոնելուց հետո Հայաստանի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ հանդիպումը Շոտլանդիայի և Հայաստանի միջև կկայանա հունիսի 8-ին Գլազգոյի «Հեմփդեն պարկ» մարզադաշտում։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:45–ին։