ՀՀ ԱԻՆ-ը Ռուսաստանից հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա է ստացել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա:
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ «Ուրալ»-ները միակ օգնությունը չեն. ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում դեռ մարտ ամսից ՌԴ-ից ստացվել են նոր ամենագնաց ավտոմեքենաներ ու փրկարարական սարքավորումներ։
Գույքի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում, հայկական կողմից փոխադրամիջոցներն ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը: