58-ամյա տղամարդը անառակաբարո գործողություն է կատարել 8-ամյա երեխայի նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ մի շարք հանգամանքներ է պարզել. կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը կալանավորվել է 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վերաբերյալ մի շարք հանգամանքներ են պարզվել:

«Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը, 2022թ. մայիսի 27-ին գտնվելով ոչ սթափ վիճակում, տեղեկանալով երեխայի ծնողների՝ տնից բացակայելու մասին, օգտվելով այդ հանգամանքից, անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ` 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ, սակայն հարևանուհին, լսելով երեխայի օգնություն կանչելու և լացի ձայները, օգնության է հասել»,- ասվում է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անառակաբարո գործողություններ կատարելը 12 տարին չլրացած անձի նկատմամբ) տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի ներկայացուցիչ:
Երեխային բռնության ենթարկելու գործով դայակին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
58-ամյա տղամարդը սկզբում ձերբակալվել է, այնուհետև նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողություններից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է:
Կատարվել են նաև առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը:
Նախաքննությունը շարունակվում է: