ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Վրաստանում կապիկի ծաղկի մեկ դեպքի կասկած կա։ Հնարավոր հիվանդության երկու կասկածելի դեպքերից մեկը կեղծ է եղել, երկրորդը ուսումնասիրության փուլում է, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաաթա Իմնաձեն: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։
Բժիշկը հայտարարել է, որ առայժմ չի կարող խոսել երկու դեպքերին առնչվող մանրամասների մասին, այդ թվում այն մասին, թե արդյոք հիվանդները այլ երկրում գտնվելու պատմություն ունե՞ն:
Այս շաբաթ Վրաստանը պետք է ստանա ՊՇՌ թեստեր, որոնցով կարող են երկու ժամվա ընթացքում որոշել հիվանդության առկայությունը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ մինչև հունիսի 5-ը կապիկի ծաղիկ է հայտնաբերվել 780 բուժառուի մոտ աշխարհի ոչ էնդեմիկ 27 երկրներում: