Տիեզերական ծառայություններ և այլ թեմաներ. հանդիպել են ՀՀ ԲՏԱ նախարարը և ՌԴ դեսպանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանության և նախարարության միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կարևորությունը և դրանք հետևողականորեն իրագործելու պատրաստակամություն հայտնել:
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առանձնակի նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, փոխգործակցության ամրապնդման առումով:
Նախարարը դեսպանին է ներկայացրել ռուսական կողմի հետ ադիտիվ տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընթացքը և ծրագրերը։
Տեղեկացվում է, որ Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին նախարարության մասնակցության հետ կապված հարցերին։
Նախարար Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում, ինչը կարող է խթան հանդիսանալ տեղական շուկայում մրցակցության աշխուժացմանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ռոբերտ Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ առաջին տիեզերական արբանյակի հետ կապված մի շարք մանրամասներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության ընդլայնման, ոլորտային համագործակցության զարգացման երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: