Տեղատարափ անձրևից հետո Թբիլիսիի մերձակայքում ճանապարհը գետի է վերածվել. տեսանյութ

Ջրի տակ է անցել երթևեկելի հատվածը, մեքենաների շարժը դժվարացել է։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Sputnik
Ուժեղ անձրևներն ու կարկուտը խնդիրներ են առաջացրել Մցխեթի շրջանի Սագուրամո գյուղի (գտնվում է Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) բնակիչների համար։
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, ջրի տակ է անցել երթևեկելի հատվածը, մեքենաների շարժը դժվարացել է։
Բացի այդ, անձրևը սելավահոսքեր է առաջացրել։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով` ճանապարհի մաքրման աշխատանքներ են տարվում։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Թբիլիսիում հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել