Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Դոնբաս և Ուկրաինա

Ռուսաստանի հայ համայնքը կազմակերպել է շուրջ 50 տոննա հումանիտար օգնության առաքումը պատերազմական գոտու բնակիչներին։
Sputnik
Մարդասիրական օգնությունը ներառում է ավելի քան 50 տոննա բեռ, որը պատրաստել է Ռուսաստանի հայերի միությունը։ Խմբաքանակն արդեն ուղարկվել է ՌՀՄ-ի Արմավիրի բազայից։ Ղրիմում կանգառից հետո բեռը կժամանի ԴԺՀ, ԼԺՀ և Խերսոնի մարզ։ Առաքումն օգնում է իրականացնել Ղրիմի կառավարությունը։
Բեռը պարունակում է մթերքի հավաքածուներ ավելի քան հինգ հազար ընտանիքի համար։ Կրասնոդարում հայերը ևս մի քանի տոննա քաղցրավենիք են ավելացրել բեռնատարների մեջ, իսկ Ղրիմի հայերն իրենց կողմից պարենամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ են ավելացրել։
Նշենք, որ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ՌՀՄ-ն արդեն մարդասիրական օգնության մի քանի խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա և Դոնբաս։
ՌԴ ԱԻՆ–ը 2 օրում ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Ուկրաինա և Դոնբաս