ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուս հրետանավորները հատուկ գործողության անցած մեկ օրում ոչնչացրել են Նորվեգիայից մատակարարված М109А3 155 մմ-անոց ինքնագնաց կայանքը և ԱՄՆ արտադրության 155 մմ-անոց М777 երկու հաուբից: Այս մասին այսօր հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Բացի այդ, հրետանու հարվածների արդյունքում ոչնչացվել է նաև դաշտային հրետանու յոթ զենք և ականանետ, այդ թվում՝ «Պիոն» 203մմ-անոց ինքնագնաց հրետանային կայանք»,- հայտնել է նա։
Կոնաշենկովը նշել է նաև, որ ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ոչնչացրել են ուկրաինական C-300 հակաօդային պաշտպանության համալիրի 3 արձակման կայանք՝ Կրամատորսկի մերձակայքում, ինչպես նաև 10 միավոր զրահատեխնիկա և «Գրադ» ԶՀՀ-ի երեք կայանք:
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կառավարման 39 կետ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումների 47 կրակային դիրք, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 426 շրջան։ Հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 400 ազգայնական»,-հայտնել է նա։
Գեներալի խոսքով՝ անցած օրվա ընթացքում ՀՕՊ-ի միջոցներով 12 անօդաչու սարք է խոցվել Խարկովի և Նիկոլաևսկի մարզերում:
«Օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել է կառավարման երկու կետ, հրետանային մարտկոցների երեք կրակային դիրք, ինչպես նաև կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակման 18 շրջան: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Վրուբովկա և Յակովլևկա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է զինամթերքի երկու պահեստ»,- նշել է Կոնաշենկովը։
Բացի այդ, նրա խոսքով, օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի զորքերի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման 65 շրջան:
«Ավիացիայի հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 170 ազգայնական, ինը տանկ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու կայանք, դաշտային հրետանու մարտկոց և տարբեր նշանակության ութ ավտոմեքենա»,-հավելել է նա:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 190 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1139 անօդաչու թռչող սարք, 333 զենիթահրթիռային համալիր, 3443 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 478 կայանք, դաշտային հրետանու 1807 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 3464 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 104-րդ օրը։