ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով ՌԴ մեկ քաղաքացի է հոսպիտալացվել, գրում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:20-ի սահմաններում. ԱՄՆ քաղաքացի, 38-ամյա Լ. Դաշեսկինը իր Renault Duster ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել է Ռուսաստանի քաղաքացի, 31-ամյա Վ. Կոնստանտինինի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորը` 30-ամյա Ա. Կորոտկովան (ՌԴ քաղաքացի), մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: