ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Գործարար Իլոն Մասկը Twitter-ին մեղադրում է սպամային և կեղծ հաշիվների քանակի մասին տվյալներ տրամադրելուց հրաժարվելու մեջ:
Այդ հայտարարությունից հետո Twitter-ի բաժնետոմսերի գինը նվազել է 3,92 տոկոսով։
«Twitter-ը, փաստորեն, հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել, որը Մասկը բազմիցս պահանջել է 2022 թվականի մայիսի 9-ից ի վեր, որպեսզի հեշտացնի սպամի և ընկերության հարթակում կեղծ հաշիվների գնահատումը: Այս պահին Մասկը կարծում է, որ Twitter–ը բացեիբաց հրաժարվում է կատարել համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները»,- հայտնում է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովը։
Ապրիլի 4-ին Մասկը հայտնել է, որ Twitter-ի բաժնետոմսերի 9,2 տոկոսի սեփականատերն է, իսկ ապրիլի 14-ին հայտարարել է, որ պատրաստ է գնել սոցցանցի բաժնետոմսերի 100 տոկոսը՝ 1 բաժնետոմսի դիմաց վճարելով 54,2 դոլար: Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ բեն Թալալը, որը բաժնետոմսերի սեփականատերն է, նույն օրը մերժել է Մասկի առաջարկը՝ այն անվանելով ընկերության իրական արժեքին չհամապատասխանող:
Twitter-ի տնօրենների խորհուրդն ապրիլի 15-ին ընդունել է բաժնետերերի իրավունքների պաշտպանության պլանը (այսպես կոչված՝ «թունավոր հաբ»), որը պետք է խոչընդոտեր Մասկի կողմից ընկերությանը տիրանալուն:
Ապրիլի 25-ին սոցցանցը հայտարարել է, որ կողմերը, այնուամենայնիվ, համաձայնության են եկել գործարքի շուրջ՝ Մասկը Twitter-ը կգնի 44 մլրդ դոլարով (մեկ բաժնետոմսի դիմաց` 54,2 դոլար):
Մայիսի 13-ին արդեն Մասկը հայտարարել է գործարքի դադարեցման մասին. գործարարը ցանկանում է համոզվել, որ Twitter-ում սպամը և ֆեյքային հաշիվները 5 %-ից պակաս են: Twitter-ի բաժնետոմսերի գինն այս նորությունների ֆոնին անկում ապրեց 20 %-ով