Մահացել է կիթառահար և «Bon Jovi» ռոք խմբի համահիմնադիր Ալեք Ջոն Սաչը

«Bon Jovi» ռոք խումբ
Երաժշտի մահվան պատճառները չեն հայտնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ում մահացել է բաս-կիթառահար և ամերիկյան հայտնի «Bon Jovi» ռոք խմբի հիմնադիրներից Ջոն Սաչը։ Տեղեկությունը հրապարակվել է խմբի թվիթերյան էջում։
Սաչը 70 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։
Երևանում նկարահանումների ժամանակ մահացել է օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը
«Ցավով հայտնում ենք մեր սիրելի ընկերոջ` Ալեք Ջոն Սաչի մահվան մասին։ Նա «Bon Jovi Alec»-ի հիմնադիրներից մեկն էր և խմբի ստեղծման անբաժանելի մասը: Մենք կկարոտենք քեզ»,- գրել են գործընկերները և խոստովանել, որ հենց Սաչի շնորհիվ են գտել միմյանց։
«Bon Jovi»-ն ստեղծվել է 1983 թվականին։ 2006 թվականին խումբը ներառվել է Մեծ Բրիտանիայի երաժշտական Փառքի սրահում, իսկ 2018 թվականին՝ ռոք-ն-ռոլի ամերիկյան փառքի սրահում։
Մահացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը