Լվացվել և մաքրվել են Արամ Խաչատրյանի արձանը և հարակից տարածքը

Լվացման աշխատանքներում ներգրավված են եղել մի քանի գերատեսչությունների աշխատակիցներ։
Sputnik
Հատուկ տեխնիկայի միջոցով մաքրվել է Արամ Խաչատրյանի արձանը, որը տեղադրված է հռչակավոր կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի մոտ, հայտնում են Երևանի Կենտրոն վարչական շրջանի լրատվական ծառայությունից:
Լվացման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ արտակարգ իրավաիճակների նախարարության, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, Կենտրոն վարչական շրջանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ներկայացուցիչները:
Պատմաշակութային արժեք ներկայացնող հուշարձանների, արձանների, քանդակների ու հարակից տարածքների մաքրման մեթոդը և նյութերի ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով տվյալ հուշարձանի նյութի առանձնահատկությունները։
Հավելենք, որ այսօր Արամ Խաչատրյանի 119-ամյակն է։