Հնարավոր է` Լավրովն Անկարայում քննարկի թուրքական հավանական գործողության թեման

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունիսի 8-ին կմեկնի Անկարա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում, ամենայն հավանականությամբ, կքննարկի Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողության թեման։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թուրքիա կմեկնի հունիսի 8-ին:
«Ենթադրում եմ, որ նախարարն այդ թեման կքննարկի առաջիկա շփումների ընթացքում»,– ասել է Պեսկովը։
Անդրադառնալով հայտարարություններին, թե դիրքերն ամրապնդվում են այն քաղաքների շուրջը, որտեղ գործողություն է նախատեսվում` Պեսկովը նշել է, որ դա Սիրիայի ինքնիշխան տարածքն է:
Սերբիայում ՌԴ դեսպանը հայտնել է, որ Լավրովի այցը երկիր հետաձգվում է. Վուչիչ
«Դուք խոսում եք Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին, և հենց այդ պետության զինված ուժերն են շատ կամ քիչ ամրապնդում իրենց տարածքում գտնվող այս կամ այն օբյեկտները», - ասել է նա:
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կանցկացնեն երկրի սահմաններում։ ԶԼՄ-ների տվյալով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի 4 շրջաններում։
Կրեմլում դրական են գնահատում Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքը. Պեսկով