ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրում էլեկտրականություն արտադրող հզորությունների հնարավոր դեֆիցիտի պատճառով և երկարաձգել է Ասիայի մի շարք երկրներից արևային մարտկոցների ներմուծման մաքսատուրքերից ազատումը: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Բայդենն արձանագրում է «բազմաթիվ գործոնների» առկայությունը, որոնք սպառնում են ակնկալվող պահանջարկը բավարարող ծավալի էլեկտրաէներգիա արտադրելու` ԱՄՆ-ի հնարավորություններին։
Խնդրի լուծման համար ԱՄՆ նախագահը, մասնավորապես, երկու տարի ժամկետով ներմուծման մաքսատուրքերից ազատել է Կամբոջայից, Մալայզիայից, Թաիլանդից և Վիետնամից ներկրվող «որոշակի արևային մարտկոցներն ու մոդուլները»: