«Ասում եմ այն, ինչ տեսել եմ սեփական աչքերով». գերեվարված զինվորը խոսել է ՌԴ-ի մասին

Գերեվարված զինծառայողը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը ստում է, երբ խոսում է ՌԴ զինվորականների դաժանության մասին։
Sputnik
Զենքը վայր դրած ուկրաինացի զինծառայողներից մեկը դիմել է ծառայակիցներին` հորդորելով խելքի գալ, որպեսզի հնարավորինս շատ կյանքեր փրկվեն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը խաբում է իր զինվորներին՝ կեղծ տեղեկություններ տարածելով ռուսական գերության մեջ հայտնվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:
Ռուսաստանի ՊՆ-ի հրապարակած տեսագրությունում գերին խոսել է ՌԴ զինվորականների վերաբերմունքի մասին։ Նա պատմել է, որ իրեն կերակրել են, հագուստ տվել, իր նկատմամբ բռնի գործողություն չի կիրառվել։
«Մեկը կհավատա ասածիս, մյուսը` ոչ, բայց ես ասում եմ այն, ինչ տեսել եմ սեփական աչքերով։ Այստեղ մեզ նման մարդիկ են, ոչ թե գազաններ։ Նրանք նույնպես չեն ուզում, որ զոհեր լինեն, ինձ նման հասարակ զինվորներ մահանան»,– ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։