Ամառը թեժանում է, Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կմոտենա +40-ին. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մինչև հունիսի 9-ը ամեն օր կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Սյունիքի հովիտներում այսօր կդիտվի +39 աստիճան տաքություն։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևը և ամպրոպը, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ջերմաաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +37-ի։
«Դիմադրություն» շարժման հանրահավաք և երթ չի լինելու. Սաղաթելյանն ասաց` ինչ են անելու