ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Կանիաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի․ Ա․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել հարակից դաշտում․ կան տուժածներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներ Մ․ Հ․-ին (ծնված 2007 թ․), Ս․ Խ․-ին (ծնված 2004 թ․), Ս․ Ս․-ին (ծնված 2006 թ․), Վ․ Տ․-ին (ծնված 2008 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Ծաղկահովիտի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
shamshyan.com-ն այս դեպքին անդրադառնալով գրել է, որ վարորդն ու տուժածները Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր վարչական շրջանի բնակիչներ են, նրանց մեջ կան շրջանավարտներ, որոնք մինչ այդ մասնակցել էին Վերջին զանգի արարողությանը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: