ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հնդկաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում է NDTV-ն։
Նյու Դելիից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, կան նաև տուժածներ։
Նշվում է, որ այրվող շենքի ներսում կարող են մարդիկ լինել։
Դեպքի վայրում են հրշեջներն ու ոստիկանները։