Քամարյանի սպանության կասկածյալը 24-ամյա ՀՀ քաղաքացի է

Մոսկվայում սպանված Հովհաննես Քամարյանը Ռուսաստանի քաղաքացիություն ուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Մոսկվայում Հովհաննես Քամարյանի սպանության կասկածյալը 24-ամյա ՀՀ քաղաքացի է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ համակարգի իր աղբյուրը։
Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Քամարյանը Ռուսաստանի քաղաքացիություն ուներ, ինչի հետևանքով նրան չէին արտահանձնել այլ երկրի։
Հավելենք, որ կասկածյալը ձերբակալվել է։
Shot տելեգրամյան ալիքի տեղեկություններով` նրա ինքնությունը հայտնի է. նա Հայրիկ Երվանդյանն է։ Նշվում է նաև, որ տղան հարցաքննության ժամանակ ասել է, թե չի հիշում` որտեղ է գցել զենքը։ Նա լռել է նաև սպանության դրդապատճառների մասով։
Հիշեցնենք` Մոսկվայի կենտրոնում երեկ երեկոյան գնդակահարել են 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանին։
Baza Telegram ալիքը հայտնել է, որ Քամարյանը նախորդ տարվա օգոստոսից հետախուզման մեջ էր Հայաստանի տարածքում սպանության փորձ կատարելու համար։