Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի են սպանել. ԶԼՄ

Ձեռնարկատերն աշխատել է խորհրդատվական ընկերությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանին։ Այս մասին գրում է Shot Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Կոմսոմոլսկի պողոտայում՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ։ Մարդասպանը կրակել է Քամարյանի մեջքին և գլխին։
Նշվում է, որ Կոմսոմոլսկի պողոտայում սպանված գործարարի հետ աղջիկ է եղել։ Կրակոցներից հետո նա փախուստի է դիմել, կրակողը` թաքնվել դեպքի վայրից։
Նշենք, որ սպանված գործարարն աշխատում էր խորհրդատվական ընկերությունների հետ։
Ինչպես լրագրողներին հայտնել է Մոսկվայի ՔԿ ԳՔՎ ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, Մոսկվայի քննչական կոմիտեն տղամարդու սպանության փաստով քրեական գործ է հարուցել։