Ինչի՞ համար էր հետախուզվում Մոսկվայում սպանված գործարարը. ուշագրավ մանրամասներ

2021–ին Քամարյանը փախել էր Հայաստանից և հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Մոսկվայի կենտրոնում երեկ երեկոյան գնդակահարված 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանը նախորդ տարվա օգոստոսից հետախուզման մեջ էր Հայաստանի տարածքում սպանության փորձ կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է Baza Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի` 2021–ին Քամարյանը 500 հազար դոլարով պատվիրել է սպանել «օրենքով գող» Ռաֆիկ Մադոյանին։ Սպանությունը կանխվել է, իսկ Քամարյանը փախել է Հայաստանից։
Հիշեցնենք` Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ հունիսի 2–ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում` «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ, հայտնաբերվել է 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանի դին` հրազենային վնասվածքներով։
Նշվում էր, որ ձեռնարկատերը կապ է ունեցել խորհրդատվական ընկերությունների հետ։
Մոսկվայի ՔԿ–ն քրեական գործ է հարուցել սպանության փաստով։
Քամարյանի սպանության մեջ կասկածվող անձն արդեն ձերբակալվել է։