ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ նկարահանումների ժամանակ Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է Կենտրոն ՀԸ–ի օպերատորի նախկին օգնական Արթուր Ղանդիլյանը։
Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի որդի։ Ավելի վաղ աշխատել է նաև Երկիր Մեդիա ՀԸ-ում։
Sputnik Արմենիան ցավակցում է մեր գործընկերոջ ընտանիքին և մտերիմներին։