Արտասահմանյան այցերի ու ընդունելությունների գումարը կառավարությանը չի բավարարում

Այդ նպատակով այս տարվա առաջին կիսամյակով նախատեսված 275 մլն–ից բյուջեում մնացել է 97.5–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. 2022 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերի համար նախատեսված գումարը չի բավարարում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշումից, որով առաջարկվում է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերի համար նախատեսված առաջին կիսամյակի հատկացումն ավելացնել ևս 30 մլն դրամով։
Կառավարության կայքում հրապարակված նախագծի համաձայն` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների նպատակով առաջին կիսամյակի բյուջեով նախատեսված 100 մլն դրամից ս.թ. մայիսի 20-ի դրությամբ մնացել է 2.3 մլն դրամ։ Իսկ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար առաջին կիսամյակի բյուջեով նախատեսված է 175 մլն դրամից մնացել է 95–ը։
36 000 դոլար` Բալի գործուղման համար. ովքեր են ուղեկցել Ալեն Սիմոնյանին
Նախագծում նշվում է, որ բացի արդեն ծախսված գումարներից, առկա են նաև ՀՀ վարչապետի որոշումներ` պատվիրակությունների ընդունելությունների գծով, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից, այսինքն` այդ գումարը դեռ բյուջեից չի հատկացվել։