Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել սեփական տանը

Իլյա Էլոշվիլի
Մահվան պատճառները դեռ հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլուն մահացած են գտել սեփական բնակարանում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Pirveli հեռուստաալիքին։
Ինչն է եղել մահվան պատճառը՝ դեռ հայտնի չէ։ Տեղում ոստիկաններ են աշխատում։
Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։
Էլոշվիլին 47 տարեկան էր։ Թբիլիսիի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։ Մինչ այդ եղել է Վրաստանի էներգետիկայի նախարար, ավելի վաղ` էներգետիկայի փոխնախարար։