Ռուսական ՏՈՍ-1Ա ջերմաճնշումային հրթիռային համալիրները («Սոլնցեպյոկ») 2016 թվականից օգտագործվել են սիրիական գրոհայինների դեմ պայքարում, հիմա կիրառվում են նաև Ուկրաինայում:
Համակարգն աշխարհում նմանը չունի։ Ջերմաճնշումային արկը գազանման խառնուրդի ամպ է ստեղծում և պայթեցնում այն, խոցման գոտում այրվում է ամբողջ թթվածինը, պայթյունից հետո լրացուցիչ ճնշմամբ բարձր ջերմաստիճանային դաշտ է առաջանում։
Այդ պատճառով «Սոլնցեպյոկի» հարվածից հնարավոր չէ թաքնվել նույնիսկ փակ տարածքներում։