Ակտիվիստները Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի դիմաց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բողոքի ակցիա են անցկացրել։
Նրանք ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա Դոնբասում զոհված երեխաների մասին տեսագրություն են ցուցադրել` ցանկանալով միջազգային հանրությանը հիշեցնել, որ հենց ԱՄՆ-ն է երկար տարիներ հովանավորում Ուկրաինայի իշխանությանը, այդ իսկ պատճառով նրանք են պատասխանատվություն կրում Դոնբասում զոհվածների համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 98-րդ օրը։