Մի խումբ պատանիներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր

Նրանց ողջունել և շնորհավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել են 2021-2022 թթ. մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում նշանակալի հաջողություն արձանագրած մի խումբ պատանիներ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Մի խումբ պատանիներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր։
Երեխաները նախ շրջել են նախագահական նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը: Այնուհետև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել և շնորհավորել են պատանիներին:
1 / 3

Մի խումբ պատանիներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր։

2 / 3

Մի խումբ պատանիներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր։

3 / 3

Մի խումբ պատանիներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր։

ՀՀ նախագահը պատասխանել է երեխաներին հետաքրքրող հարցերին: Այնուհետև նախագահական նստավայրի մեծ դահլիճում երեխաները կատարել են հայտնի, ինչպես նաև իրենց հեղինակած ստեղծագործություններից մի քանիսը: