Դերասան Հրանտ Թոխատյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված երեխաների համար հեքիաթ պատմեց։ Երեխաները նստեցին խոտերի մեջ և վայելեցին հեքիաթը։
«Մեր երեխաների` հայրենիքում խաղաղ ապրելը վտանգված է, երեխան պաշտպանված չէ։ Երեխայի հանդեպ սերը երեխային կերակրելով, հագցնելով է սահմանափակված»,–ասաց Թոխատյանը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով` երկիրը պետք է խաղաղ ու լավ պայմաններ ունենա, որ մարդկանց դեմքերի ժպիտը վերադառնա։ Թոխատյանը նշեց` հայի դեմքին ժպիտը սազում է, սակայն այսօր դեռ չկա այդ ժպիտը։
Նշենք, որ քիչ անց Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի երեխաների հետ քայլերթը։