«Չարագործին» բռնեցին երեխաների ծիծաղի ներքո. ռուս սահմանապահները հետաքրքիր շոու են արել

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ռուս սահմանապահները Երևանում հատուկ միջոցառում են կազմակերպել։
Sputnik
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները երեխաների համար կինոլոգների հետ շների ցուցադրական ելույթներ են կազմակերպել։ Միջոցառումը կազմակերպվել էր «Թովմասյան» միջազգային հիմնադրամի աջակցությամբ և նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Հավաքվածներին մի շարք առարկաների մեջ պայթուցիկ նյութերի և զենքի որոնման վարժանքներ ցուցադրվեցին: Երեխաները (ու նրանց ծնողները) տեսան նաև շների վարժեցման տեխնիկան, տարբեր թիմերի կատարումը և այլն:
Հավանաբար, հանրության մոտ ամենամեծ հիացմունքն առաջացրեց հանցագործի ձերբակալության բեմադրությունը, որի ժամանակ հարթակ դուրս եկավ պաշտպանական համազգեստով պայմանական հանցագործը, ու շունը հրահանգով նետվեց նրա վրա: «Չարագործին» բռնել են երեխաների ծիծաղի ներքո։
Հրանտ Թոխատյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված երեխաների համար հեքիաթ պատմեց. տեսանյութ