Այս դռները նրանց համար միշտ բաց են. Ծառուկյանը զոհվածների երեխաների օրը տոն է դարձրել

Գագիկ Ծառուկյան
Գործարարի խոսքով` հայրենիքի համար զոհվածների երեխաները պետք է լինեն ուշադրության կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր մասնավոր կենդանաբանական այգում մեծ միջոցառում է կազմակերպվել հայրենիքի համար զոհվածների երեխաների համար։ Միջոցառման տեսանյութը գործարարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
«Նրանց հայրերը հայրենիքի համար չեն խնայել ամենաթանկը՝ իրենց կյանքը, նրանց բալիկները ջերմության պակաս երբևէ չպետք է զգան, նրանց ընտանիքները մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում»,–գրել է Ծառուկյանը:
Երեխաները շրջել են մասնավոր կենդանաբանական այգում և մասնակցել հայտնի մուլտհերոսների մասնակցությամբ միջոցառմանը։
«Մեր բոլոր փոքրիկները պիտի իմանան, որ այս դռներն իրենց համար միշտ բաց են։ Եվ պետք է իմանան, որ ես իրենց ընկերն եմ, միշտ իրենց կողքին եմ»,– ասել է Ծառուկյանը։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Այդ օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են անցկացվում։
Հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը. Արցախի ՄԻՊ