ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը խելամտության սուր դեֆիցիտ է զգում. ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ ռուսաստանցիների մտահոգությունն ու օրինական իրավունքները ԵՄ ղեկավարության կողմի սկզբունքորեն հաշվի չեն առնվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը խելամտության սուր դեֆիցիտ է զգում։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«ԵՄ-ի կուրսի հիմքում դրված է քաղաքական խնդիր՝ ամեն գնով համերաշխություն ցուցաբերել Կիևի ռեժիմին՝ մեծացնելով ոչ իրավաչափ պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա», - ասել է Իվանովը:
Ընդ որում, դիվանագետը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է անտեսել բազմամիլիարդանոց կորուստները, «որոնք նման կարճատեսության գործողությունների արդյունքում կրում են քաղաքացիներն ու սեփական անդամ երկրների բիզնեսը»:
Ինչ վերաբերում է ռուսաստանցիներին, ապա Իվանովի կարծիքով, նրանց մտահոգություններն ու օրինական իրավունքները, ըստ էության, հաշվի չեն առնվում ԵՄ ղեկավարության կողմից:
Նշենք, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։