ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Բրազիլիայի Պերնամբուկո նահանգում սողանքների հանգեցրած հորդառատ անձրևների պատճառով մահացածների թիվը հասել է 100-ի։ Տեղեկությունը հայտնում է G1-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր 91 զոհի մասին։
«Բացի այդ, 16 մարդ համարվում է անհետ կորած»,- նշում է կայքը։
Իշխանությունների տվյալներով՝ 6198 մարդ մնացել է անօթևան։
Նշենք, որ հորդառատ անձրևների հետևանքով Բրազիլիայի արևելքում տներ են ավերվել։