Ավտովթարից մահացած 15-ամյա տղան «Նոա» ակադեմիայի սան էր. լուսանկար

Վթարված ավտոմեքենա, արխիվային լուսանկար
Վթարի ենթարկված մեքենան վարել է 17-ամյա մի պատանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևան–Արմավիր ճանապարհին ավտովթարից մահացած 15-ամյա տղան «Նոա» ակադեմիայի սան էր։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Անցած գիշեր ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ակադեմիայի սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն»,– ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ Երևան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ, մեքենան վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն։
Շիրակում մեքենան բախվել է ճամփեզրի պատնեշներին և կողաշրջվել. վարորդը խմած է եղել