«Ապրում ենք, դիմանում». Սևերոդոնեցկի բնակիչները դեռ ուկրաինական գնդակոծության տակ են

Ազատագրված Սևերոդոնեցկի խաղաղ բնակչությունը ուկրաինական գնդակոծությունների հետևանքով զրկվել է սննդից ու ջրից։
Sputnik
«Դեռ նկուղային մարդ ենք», – այսպես են իրենց անվանում Սևերոդոնեցկի բնակիչները։ Թեև քաղաքը գրեթե ամբողջությամբ անցել է ԼԺՀ–ի վերահսկողության տակ, բայց բնակիչները ուկրաինացիների գնդակոծությունների պատճառով շարունակում են ապրել ռմբապաստարաններում։
ԼԺՀ–ի և ՌԴ–ի զինվորականներն օգնում են, որ տեղացիները խաղաղ կյանք վերադառնան։
ԼԺՀ–ի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոյի խոսքով` պլացդարմի ընդլայման և շարունակվող գրոհների հետ մեկտեղ, այժմ հիմնական խնդիրն է առավելագույնս աջակցել խաղաղ բնակչությանը։
Ուկրաինայի վերջին գնդակոծություններից հետո նրանք մնացել են առանց սննդի, ջրի և կոմունալ հանգույցների։ Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով «նկուղային մարդիկ» ապաստարաններում ինքնաշեն լամպեր են վառում։
«Ազովստալում» 152 ուկրաինացի զինվորականների մարմինների տակ ականներ են դրել․ ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։