Տեղ-տեղ ու ժամանակ առ ժամանակ կանձրևի. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 30-31-ի, հունիսի 1-2-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 30-31-ի, հունիսի 1-2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին էապես չի փոխվի: Ամենաբարձրը կգրանցվի Արարատի մարզում ու Սյունիքի հովիտներում (+33)։
Երևանում մայիսի 30-ին, 31-ի գիշերը, հունիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ի և հունիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 30-32, երեկոյան՝ 25-27 աստիճան։