Իրաքյան դատարանը մահապատժի է դատապարտել Բաղդադում զանգվածային ահաբեկչության կազմակերպչին

Բաղդադ
Դատավճիռը կայացրել է Էր–Ռուսաֆա շրջանի կենտրոնական քրեական դատարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Իրաքյան դատարանը մահապատժի է դատապարտել 2021 թվականի հունվարին Բաղդադի շուկայում մահապարտների մասնակցությամբ զանգվածային ահաբեկչություն կազմակերպած գրոհայինին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի դատական մարմինների մամուլի ծառայությանը։
Դատավճիռը կայացրել է Էր–Ռուսաֆա շրջանի կենտրոնական քրեական դատարանը։
«Քննության ընթացքում հանցագործը խոստովանել է, որ 2012 թվականից «Իսլամական պետության» (ԻՊ–ն ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն է. խմբ.) անդամ է եղել և Բաղդադում հարձակումը ծրագրել է` երկու մահապարտի նախապատրաստելով Էլ–Բաբ աշ–Շարքի շրջանի վրա հարձակվելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Այդ շրջանի շուկաներից մեկում իրականացված կրկնակի ահաբեկչությունը վերջին տարիներին ԻՊ–ի կազմակերպած ամենամեծ հարձակումներից մեկն էր։ Իրաքի անվտանգության ծառայությունները ահաբեկիչներին հայտնաբերել էին այն պահին, երբ նրանք գործի էին դրել պայթուցիկ սարքերը։ Ահաբեկչության զոհ էր դարձել 32 մարդ, ավելի քան հարյուրը վնասվածքներ էին ստացել։
Իրաքի հյուսիսում 3 թուրք զինվորական է սպանվել