Ալբանիայում սկսվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը. ՀՀ–ն ներկայացված է 13 մարզիկով

Առաջինը մրցահարթակ դուրս եկած Իզաբելլա Յայլյանը 197 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 29-ին մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի 13 ներկայացուցիչ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Առաջինը մրցահարթակ է դուրս եկել և մեդալների համար պայքարել Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) Յայլյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

«Հայաստանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ներկայացուցիչներ կունենա նաև հունիսի 1-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են ևս 8 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Կանանց հավաքականի կազմում էլ ևս 2 մարզիկ են ընդգրկված՝ Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Առաջնության մեկնարկի նախօրեին տեղի է ունեցել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա ներկայացրել է Երևանում 2023 թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները: