Այգավան գյուղի մոտ տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է
Դժբախտ պատահարի մասին ահազանգը Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 15։42-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 15։42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Chinvan 804» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1965 թ.) դաշտում կողաշրջվել է փոսի մեջ․ վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տրակտորն ուղղել են և վարորդի դին դուրս բերել տրակտորի տակից։