Վանաձորցի հրշեջ-փրկարարը հերթական ռեկորդն է սահմանել

Զորիկ Պետրոսյանն իր ռեկորդը նվիրվել է Ղարաքիլիսայի հերոսամարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Վանաձորցի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը Դյուցազնագրքի հերթական ռեկորդն է սահմանել։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ համաշխարհային բոլոր 5 ռեկորդները պատկանում են իրեն։
«Մայիսի 27-ին սահմանեցի համաշխարհային սենսացիոն ռեկորդ` 175 կգ ուսերիս վրա նստած քայլեցի 1 մետր 90 սմ` 12 քայլ կատարելով, որից հետո կատարելով շրջադարձ 8 քայլով` կանգնեցի և առանց հանգստի կքանստեցի 8 անգամ»,–գրել է Զորիկը։
Զորիկ Պողոսյան
Նա իր ռեկորդը նվիրվել է Ղարաքիլիսայի հերոսամարտին։
Զորիկ Պողոսյանը 2018, 2019 և 2021թթ.-ին դարձել է ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն։ Զորիկը միջազգային կարգի սպորտի վարպետ է, արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նաև որպես ծանրամարտի մարզիչ։