Ազատագրված Նովոսյոլովկա բնակավայրից ավերակներ են մնացել։
ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ու Ռուսաստանի ԶՈւ համահավաք ջոկատները բնակավայրը լիովին ազատագրել են ուկրաինական ազգայնականներից, բայց Նովոսյոլովկան գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:
Ազգայնականների հետքերը մնացել են գրեթե բոլոր տներում։
ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի հաղորդագրության մեջ նշված է, որ թեև հակառակորդը նահանջել է, բայց շարունակում է հրետանիով և ռեակտիվ արկերով ավերել Նովոսյոլովկան:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 93-րդ օրը։