Հրդեհաշիջում անտառում. ԱԻՆ-ը ցուցադրական հատուկ ուսումնավարժություն է անցկացրել

Բացի ԱԻՆ տեխնիկայից, աշխատանքներին ներգրավվել է նաև պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ:
Sputnik
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացվել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ուսումնավարժություն:
Բացի անտառտնտեսության և նախարարության տեխնիկայից, աշխատանքներին ներգրավվել է նաև պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ:
Վարժանքին մասնակցել են փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումները, «Հայանտառի» Արագածոտնի անտառտնտեսությունը և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը: