Տեղումները մի քանի օրով կհեռանան. եղանակի տեսություն

Երեկոյան Երևան. Արխիվային լուսանկար
Լեռնային շրջաններում այս գիշեր ցրտահարություն է գրանցվել։
Sputnik


ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը նվազել է` հասնելով 0․․․-2 աստիճան ցրտի։
Մայիսի 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Եղանակի տեսություն
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում մայիսի 26–ի գիշերը գրանցվել է 5-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +21....+23 աստիճան։