Ռուսական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնը

Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներով Նիկոլաևսկի մարզում Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն է ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մեկ օրվա ընթացքում բարձր ճշգրտության օդային տեղակայման հրթիռներով խոցվել է Ուկրաինայի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 48 շրջան, հրետանային երկու մարտկոց, ինչպես նաև ռազմամթերքի երկու պահեստ ԴԺՀ–ի Նիկոլաևկա և Բրեստովոյե շրջաններում։ Նիկոլաևի մարզի Դնեպրովսկոյե բնակավայրի շրջանում Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն է ոչնչացվել, այդ թվում՝ մարտական հաշվարկի 11 զինծառայող, ինչպես նաև ինժեներատեխնիկական և օպերատիվ կազմի օտարերկրյա 15 մասնագետ, որոնք ժամանել են անվտանգության աշխատակիցների ուղեկցմամբ», – պատմել է գեներալը։
Նա հավելել է, որ ԴԺՀ–ի Նիկոլաևկա բնակավայրում ոչնչացվել է նաև «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ արձակման կայանք, իսկ Խարկովի մարզի Չուգուևի շրջանում` Ս-300 ուկրաինական ԶՀՀ–ի ռադիոլոկատոր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։